«Marca». Ռոնալդուն չի մասնակցի «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղերին

«Marca». Ռոնալդուն չի մասնակցի «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղերին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ՈւԵՖԱ-ի սուպերագավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, սակայն պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումներին: Այդ մասին գրում է «Marca» պարբերականը:

32-ամյա ֆուտբոլիստն արձակուրդում է, քանի որ մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթին և հանգստի հնարավորություն ուշ է ստացել: Այս շաբաթվա ընթացքում պորտուգալացին Մադրիդում պարտադիր բուժզննում կանցնի, որից հետո կրկին արձակուրդ կմեկնի: Այդ ընթացքում նա գովազդային միջոցառումներ է ծրագրել: Մարզումներին Կրիշտիանուն կվերադառնա հուլիսի վերջին:

Դա նշանակում է, որ Ռոնալդուն բաց կթողնի հուլիսի 30-ին ԱՄՆ-ում նախանշված «Բարսելոնայի» հետ ընկերական խաղը: Սպասվում է, որ նա չի մասնակցի նաև օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի մրցավեճին, քանի որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալուց առաջ նվազագույնը 10 օր մարզվեն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին «Բարսելոնայի» հետ կայանալիք Իսպանիայի սուպերագավաթի առաջին խաղին Ռոնալդուն պատրաստ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում