Ինչպե՞ս «Ուիմբլդոնն» ազդեց ATP-ի վարկանիշի վրա

Ինչպե՞ս «Ուիմբլդոնն» ազդեց ATP-ի վարկանիշի վրա

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

«Ուիմբլդոնի» չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը 5-րդ տեղից բարձրացել է 3-րդ հորիզոնական: Շվեյցարացին լրջորեն կրճատել է առաջատար Էնդի Մարեյից միավորների տարբերությունը: Մրցաշրջանի երկրորդ կեսում Ռոջերը ոչ մի վարկանիշային միավոր պաշտպանելու կարիք չի ունենա, ուստի մեծ է հավանականությունը, որ նա, կամ երկրորդ տեղում ընթացող Ռաֆայել Նադալը կշրջանցեն բրիտանացուն:

Թոփ-10-ում առաջադիմել է նաև Դոմինիկ Տիմը, Կեյ Նիսիկորին ու լավագույների ցանկ վերադարձած Գրիգոր Դիմիտրովը:

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 7750 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7465
3 (5). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6545
4 (4). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 6325
5 (3). Ստեն Վավարինկա (Շվեյցարիա) – 6140
6 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 5075
7 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 4030
8 (9). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) – 3740
9 (7). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 3310
10 (11). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) — 3160

Հետևեք մեզ նաև Telegram-ում