Բեյլ. Դժվար կլինի կրկին դառնալ «Ռեալի» մեկնարկային կազմի խաղացող

Բեյլ. Դժվար կլինի կրկին դառնալ «Ռեալի» մեկնարկային կազմի խաղացող

«Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մտադիր չէ լքել մադրիդյան ակումբը: Ուելսցին վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանի վերջնամասը:

«Մտքովս անգամ չի անցել հեռանալ «Ռեալից»: Գիտեմ, որ դժվար կլինի կրկին դառնալ մեկնարկային կազմի խաղացող, բայց ես այս թիմում դրա համար եմ խաղում»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca.com»-ը:

Բեյլի վնասվածքի ժամանակ «սերուցքայինների» մեկնարկային կազմում է հաստատվել Իսկոն:

Հավելենք, որ շջանառվող լուրերի համաձայն, Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում