Երկու բրոնզե մեդալ Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Երկու բրոնզե մեդալ Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում: Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում