USD
EUR
RUB

Երմակովիչ. Չենք բացառում, որ «Ալաշկերտը» դարպասի դիմաց «ավտոբուս կկայանի»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» դեմ երևանյան հանդիպումից առաջ ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը պատասխանեց լրագրողների հարցերին: Բելառուսում գրանցվել է 1:1 հաշիվը:

- Հաջորդ փուլ անցնելու ԲԱՏԷ-ի հնարավորությունները որքա՞ն եք գնահատում:

- Կարծում եմ` հաղթելու համար բավականին լավ շանսեր ունենք: 1:1 հաշիվը հնարավորություն է տալիս նաև «Ալաշկերտին»:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք գրանցված արդյունքը:

- Այլ արդյունքի հույս ունեինք: Ցանկանում էինք դարպասն անառիկ պահել, սակայն ցավալի սխալը բաց թողած գոլի բերեց: Բայց այն այդքան ցավալի չէ, որ թիմին հուսահատ դարձնի:

- Հաշվի առնելով, որ 0:0 հաշիվը հայերին ձեռնտու է, նրանք կարող են սեփական դարպասի դիմաց «ավտոբուս կայանել»: Դրա դեմ ի՞նչ պետք է անեք:

- Չենք բացառում այդ հնարավորությունը: Պետք է հարմարվենք այն ամենին, ինչ մրցակիցը կառաջարկի մեզ: Եթե խորը պաշտպանութունից խաղա, պետք է փորձենք տարբերակներ գտնել:

- Ի՞նչ կարող եք ասել «Ալաշկերտի» ցուցադրած ֆուտբոլի մասին:

- Չեմպիոնների լիգայում թույլ մրցակիցներ չեն լինում: «Ալաշկերտը» կամային հատկանիշներով թիմ է, որը գնդակի հետ տեխնիկապես լավ է վարվում: Պետք է մրցակցին հարգանքով վերաբերվենք, բայց հասկանում ենք մեր ուժը: Հարկավոր է հաջորդ փուլ անցնել, դա է մեր խնդիրը:

- Չե՞ք կարծում, որ վաղվա խաղից առաջ հոգեբանական առավելությունը երևանցիների կողմն է:

- Ոչ, այդպես չեմ կարծում:

- Թիմում վնասվածքներ ունեցողներ կա՞ն:

- Այո, մեկ վնասվածք ունենք:

- Ըստ Ձեզ` որո՞նք են «Ալաշկերտի» ուժեղ և թույլ կողմերը:

- Այդ մասին այսօր չեմ խոսի: Մեզ համար արդեն կողմնորոշվել ենք «Ալաշկերտի» ուժեղ ու թույլ կողմերի հարցում: Վաղը պարզ կլինի, թե որքանով էինք ճիշտ:

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեալին». Մխիթարյանն անվրեպ էր (տեսանյութ) «Չելսին» նոր ավագ ունի Մ-20. Հաղթական ավարտ «Լիվերպուլն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանելու Կոլարովը վերադարձավ Իտալիա (լուսանկար) Պաշտոնական. «Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» (լուսանկարներ) Հիասքանչ գոլեր, մանկական սխալներ. «Տոտենհեմը» հաղթել ՊՍԺ-ին (տեսանյութ) Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակներով խփված լավագույն գոլերը (տեսանյութեր) Նեյմարի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ) «Վեսթ Հեմն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել (լուսանկար) «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հաջողվել է մտափոխել Նեյմարին «Ափսոս, որ գոլ խփել չեմ կարող». Գևորգ Կասպարովը նոր թիմ ունի (լուսանկար) Ռադվանսկան ամուսնացել է (լուսանկարներ) «Marca». «Մոնկաոն» Մբապեի համար աներևակայելի գումար է պահանջում Բատշուայիի բենեֆիսը. «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Արսենալին» (տեսանյութ) Հյուրանոցներ, անձնական ինքնաթիռ. Նեյմարն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը «Միլանը» ջախջախեց «Բավարիային» (տեսանյութ) Մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնեց Անդորրա Յուրա Մովսիսյանը մոտ է Եվրոպա վերադառնալուն Sport.es. ՊՍԺ-ն մտադիր է առաջիկա 5 օրում ձևակերպել Նեյմարի տրանսֆերը Պաշտպանի տրանսֆերի համաշխարհային ռեկորդ է սահմանվելու «Ռեալը» նոր «10» համար ունի Խելահեղ աշխատավարձի սպասումով. Սանչեսը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարներին «Լիվերպուլը» մեկական տրանսֆեր է գնել ու վաճառել (լուսանկարներ) Սկանդալ NBA-ում. Լեբրոնի պատճառով Իրվինգը ցանկանում է հեռանալ Զուման նոր պայմանագիր է կնքել ու վարձավճարով այլ թիմ տեղափոխվել Մորատան պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ (լուսանկար) Հայտնի է Լա լիգայի խաղացանկը. «Էլ Կլասիկոյի» ու մադրիդյան դերբիի օրերը Կարևոր փոփոխություններ Աֆրիկայի գավաթի խաղարկության մրցակարգում Հայտնի է` Բոնուչին «Միլանում» որ համարով է խաղալու (լուսանկար) Արամ Ոսկանյան. Չեմ թաքցնի, որ հնարավոր է նոր համալրումներ ունենանք Կոնտե. Կոստայի շուրջ իրավիճակն արդեն հունվարից բոլորին պարզ էր Վիկեն Էսկիջյան․ Ադրբեջանին հաղթեցինք միասնական լինելու շնորհիվ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվում է Ա սերիա Մ-20. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն (տեսագրություն) «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Բարտոմեու. Նեյմարի տրանսֆերը հնարավոր է գնել միայն օրենքի խախտման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմեր Ֆլորենտինո Պերեսը փորձում է խաբել Գվարդիոլային (ծաղրանկար)
website by Sargssyan