Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուները «Ոսկե խաղակոշիկ» ստացան (լուսանկար)
18/07/2017 11:38
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղին նախապատրաստվող Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:
Մարզումից առաջ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը կիսապաշտպան Արտակ Եդիգարյանին և հարձակվող Միհրան Մանասյանին հանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:
«Ոսկե խաղակոշիկը» տրվում է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուին:
Բարձրագույն խմբի 2016-17թթ. խաղարկությունում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները 13-ական գոլով դարձել էին լավագույն ռմբարկուներ:
Լուսանկարները` «Ալաշկերտի» պաշտոնական կայքի
Հետևեք մեզ նաև Telegram-ում