Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել ընտրական փուլի խաղերին

Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել ընտրական փուլի խաղերին

Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին`

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
4. Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա
5. Թադևոսյան Ալբերտ – Առանց ակումբ
6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան
9. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
10. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
11. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
12. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
13. Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ
14. Արամ Արսլանյան – «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում։ Հուլիսի 24-29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Ընտրական փուլում Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ, օգոստոսի 2-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում