Մարեզը մեկ քայլով մոտեցավ Ա սերիա տեղափոխվելուն

Մարեզը մեկ քայլով մոտեցավ Ա սերիա տեղափոխվելուն

«Ռոման» մոտ է «Լեսթերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մարեզին ձեռք բերելուն:

«Football Italia»-ին հայտնի է դարձել, որ «գայլերն» ալժիրցու հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:

Այժմ հռոմեացիները պետք է «աղվեսների» հետ համաձայնեցնեն տրանսֆերի գինը: «Լեսթերը» սկզբում 40 միլիոն եվրո էր պահանջում, սակայն համաձայնել է այն նվազեցնել մինչև 35 միլիոն: «Ռոման» ցանկանում է վճարել 26 միլիոն, իսկ մնացած գումարը ձևակերպել որպես հնարավոր բոնուսներ:

Պրեմիեր լիգայի 2015-16թթ. խաղարկությունում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց ու չեմպիոն դառնալուց հետո Մարեզը նախորդ առաջնությունն անհաջող անցկացրեց: 36 խաղում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում