«Արսենալի» ու «Միլանի» ֆուտբոլիստները տեղափոխվում են «Յուվենտուս»

«Արսենալի» ու «Միլանի» ֆուտբոլիստները տեղափոխվում են «Յուվենտուս»

«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով վերջին երկու տարիները վարձավճարով անցկացրել է «Ռոմայում», մոտակա ժամանակահատվածում պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ:

Թուրինցիների մամուլի ծառայությունը հաստատել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Թուրին, որպեսզի բուժզննում անցնի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կկազմի 12 միլիոն եվրո:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» համալրելու է «Միլանի» եզրային պաշտպան Մատիա Դե Շիլյոն: «Football Italia»-ն տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և լքել «ռոսոներիի» ճամբարը, որը ներկայումս Չինաստանում է:

Սպասվում է, որ վաղը` հուլիսի 19-ին, իտալացին կժամանի Թուրին, որպեսզի բուժզննում անցնի ու պայմանագիր կնքի «Յուվեի» հետ:  Դե Շիլյոյի տրանսֆերը նույնպես կարժենա 12 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում