Հրաչյա Չանդիրյան. Աննախադեպ արդյունք գրանցվեց

Հրաչյա Չանդիրյան. Աննախադեպ արդյունք գրանցվեց

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը 9-րդն էին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը մեկնաբանել է հայ մարզիկների ելույթը.

«Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։

Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաեւ երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքից գոհ եմ»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել Հրաչյա Չանդիրյանը։

Մարզիչը տեղեկացրել է նաև, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում