«Լիվերպուլի» ֆուտբոլիստը 10 տարի անց հեռացավ թիմից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան դարձել է «Լացիոյի» ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեացիները 30-ամյա բրազիլացու տեղափոխության համար վճարելու են 5 միլիոն եվրո:

Լեյվան մերսիսայդցիների կազմում էր հանդես գալիս 2007 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է «կարմիրների» 247 հանդիպման ու 1 գոլ խփել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում