«Չելսին» ու Կոնտեն նոր պայմանագիր են կնքել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, – գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: «The Telegraph»-ը վստահեցնում է, որ նոր պայմանագրով 47-ամյա մասնագետը տարեկան ստանալու է 9,6 միլիոն ֆունտ: Նախկինում նրա աշխատավարձը տարեկան կազմում էր 5 միլիոն ֆունտ:

Նշվում է, որ իտալացին հույս ուներ համաձայնագիրը երկարաձգելու մինչև 2021 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում