Հայկական թիմերն ընկերական խաղ կանցկացնեն

Հուլիսի 26-ին ստուգողական հանդիպում կկայանա «Բանանցի» ու «Գանձասար-Կապանի» միջև: Այդ մասին տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը: Խաղի սկիզբը 17:00-ին է: Հանդիպումը տեղի կունենա Հանքավանում:

«Բանանցը» նոր մրցաշրջանին պատրաստվելու ընթացքում արդեն անցկացրել է հինգ ստուգողական խաղ, որոնցից չորսը կրում էին միջազգային բնույթ.

02.07.2017 «Բանանց» – «Արցախ» 0:0

07.07.2017 «Բանանց» – «Փարս Ջոնուբի» (Իրան) 0:0

11.07.2017 «Դիլա» (Վրաստան) – «Բանանց» 3:1 (գոլը՝ Ղուկաս Պողոսյան)

15.07.2017 «Լոկոմոտիվ» (Վրաստան) – «Բանանց» 3:4 (գոլերը՝ Նենադ Ինյաց, Ղուկաս
Պողոսյան, Վահագն Այվազյան, Մատվեյ Գույգանով)

17.07.2017 «Ցխումի» (Վրաստան) – «Բանանց» 1:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում