«Արսենալը» վերջին րոպեին փրկվել, ապա 11-մետրանոցներով հաղթել է «Բավարիային» (տեսանյութ)

«International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում Շանհայում տեղի է ունեցել հանդիպում «Արսենալի» ու «Բավարիայի» միջև: Խաղի հիմնական ժամանակ ավարտվել է 1:1 հաշվով, ուստի հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Խաղասկզբում Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակին մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին պատասխանել է Ալեքս Իվոբին: Նշակետից մյունխենցիների կազմում 3 ֆուտբոլիստ` Դավիդ Ալաբան, Ռենատու Սանշեշը և Խուան Բերնատը վրիպել են: Անվրեպ են եղել միայն Մաթս Հումելսն ու Կինգսլի Կոմանը:

«Արսենալի» կազմում վրիպել է միայն Մոհամեդ Էլ Նենին, իսկ ահա Աարոն Ռեմզին, Նաչո Մոնրեալն ու նույն Ալեքս Իվոբին գրավել են մյունխենցիների դարպասը: Գրանցվել է 2:3 հաշիվը:

«International Champions Cup»
«Բավարիա» – «Արսենալ»` 1:1 (11մ` 2:3 )
Լևանդովսկի (9, 11մ.) – Իվոբի (90+4)

Հետևեք մեզ նաև Telegram-ում