Փիրս. Ժամանակն է Լեբրոնին գահընկեց անել

NBA-ի Փոլ Փիրսը գնահատական է տվել Արևելյան կոնֆերենցիայում «Բոսթոնի» հնարավորություններին։

Հուլիսի 17-ին 39-ամյա խաղացողը մեկօրյա պայմանագիր էր կնքել «Սելթիկսի» հետ, որպեսզի կարիերան ավարտի իր համար հարազատ ակումբի կազմում:

«Ինձ դուր է գալիս այս թիմը: «Արևելքում» Լեբրոնին գահընկեց անելու ժամանակն է: Մենք վերադարձել ենք»,- ամերիկացու խոսքն է մեջբերում «MassLive»-ը:

Հիշեցնենք, որ 2007-08թթ․ մրցաշրջանում Փիրսը «Բոսթոնի» հետ նվաճել է չեմպիոնի կոչումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում