«Լիվերպուլի» 75-միլիոնանոց առաջարկը մերժվել է

«ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտային ձեռք բերելու «Լիվերպուլի» հերթական փորձն անհաջողության է մատնվել:

«Bild» պարբերականը հայտնում է, որ գերմանական ակումբը մերժել է մերսիսայդցիների 75 միլիոն եվրոյի առաջարկը: Մինչ այդ նրանց չէր հետաքրքրել նաև 65-միլիոնանոց առաջարկը:

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. խաղարկությունում նորամուտը նշող «ցլերը» մտադիր չեն բաժանվել 22-ամյա ֆուտբոլիստից: «Լեյպցիգին» չի տարհամոզել նույնիսկ գվինեացու ցանկությունը, ով ուզում է միանալ Յուրգեն Կլոպի թիմին:

Մեկ տարի առաջ գերմանական ակումբը Կեյտայի տրանսֆերը գնել է 15 միլիոն եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում