«Marca». Մորատան տեղափոխվում է «Չելսի»

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Չելսիում»:

«Marca»-ի տեղեկությամբ, իսպանացու տրանսֆերի համար լոնդոնցիները 80 միլիոն եվրո են վճարելու: Առաջիկա ժամերին 24-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտ կտա Լոս Անջելեսում գտնվող մադրիդյան ակումբին և կվերադառնա Եվրոպա, որպեսզի գործարքը ձևակերպվի:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Միլանը», սակայն «անզվականները» հաղթել են պայքարը:

Այսպիսով, Մորատայի տրանսֆերը դառնալու է ամենաթանկն իսպանացի ֆուտբոլիստների համար: Նախկին ռեկորդը գրանցվել է 2011 թվականին, երբ Ֆերնանդո Տորրեսի համար «Չելսին» «Լիվերպուլին» 58 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում