Վալտեր Պողոսյանը նոր թիմ ունի (լուսանկարներ, տեսանյութ)

Նոր մրցաշրջանից առաջ կապանյան թիմը շարունակում է համալրվել։ Ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշպտան Վալտեր Պողոսյանի հետ:

Պողոսյանը «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան է, որի կազմում էր հանդես գալիս մինչև այս ամառ: Նա երևանցիների հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում եզրային կիսապաշտպանը խփել է 4 գոլ և այդ ցուցանիշով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 4-րդն է։


Վալտերը 1 հանդիպում էլ անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Առաջին հարցազրույցը «Գանձասարի» մամուլի ծառայությանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում