Պաշտոնական. Մորատան կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ

«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ «Ռեալի» հետ պայմանավորվածության մասին:

Մոտակա ժամանակահատվածում լոնդոնցիները պայմանագիր կկնքեն իսպանացու հետ, ով մինչ այդ պետք է բուժզննում անցնի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 80 միլիոն եվրո:

«La Gazzetta dello Sport»-ին հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում տարեկան վաստակելու է 9 միլիոն եվրո: Նա ստորագրելու է 5 տարվա պայմանագիր:

Մորատայի տրանսֆերը դառնալու է ամենաթանկն իսպանացի ֆուտբոլիստների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում