Հայտնի է «Բավարիայի» նոր ավագը

«Բավարիան» կողմոնոշվել է թիմի նախկին ավագ Ֆիլիպ Լամի հետնորդի հարցում: Մյունխենյան ակումբի ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ ավագի թևկապը կրելու է դարպասապահ Մանուել Նոյերը:

«Առաջին համարը մնում է առաջին համար. դա Մանուել Նոյերն է: Նա հարգված է թիմի կողմից և Լամից կստանա ավագի թևկապը: Նա հիանալի է առաջադիմել նաև ազգային հավաքականում: Ընդ որում ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Նոյերը դարձել է նաև Գերմանիայի հավաքականի ավագը` փոխարինելով Բաստիան Շվայնշտայգերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում