Անվանի նախկին ֆուտբոլիստը` Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ (լուսանկար)

Իտալացի անվանի նախկին պաշտպան Կրիստիան Պանուչին նշանակվել է Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է բալկանյան երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

44-ամյա մասնագետի հետ կնքված համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում:

Պանուչին երկու տարի (2012-2014թթ.) Ռուսաստանի հավաքականում եղել է Ֆաբիո Կապելոյի օգնականը, որից հետո գլխավորել է «Լիվորնոն» ու «Տերնանա»:

Ալբանիայի հավաքականի ղեկին իտալացին փոխարինելու է իր հայրենակից Ջանի դե Բյազիին, ով այդ պաշտոնն էր զբաղեցնում 2011 թվականից: Դե Բյազին ալբանացիներին դուրս է բերել 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում