ՊՍԺ-ն 11-մետրանոցներով հաղթել է «Ռոմային» (տեսանյութ)

«International Champions Cup» մրցաշարի շրջանակում ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կայացել է «Ռոմա» – ՊՍԺ խաղը:

Հիմնական ժամանակի ընթացքում թիմերը մեկական գնդակ են փոխանակել: Փարիզցիների կազմում Խեսեի փոխանցումից հետո աչքի է ընկել Մարիկինյոսը (36-րդ րոպե), իսկ հռոմեացիներից պատասխան գնդակը խփել է Սադիկ Ումարը (60):

11-մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիները բոլոր 5 հարվածներն անվրեպ են իրացրել, իսկ «գայլերի» կազմում Ժերսոնի մեկ վրիպումը բավական է եղել ընդհանուր 3:5 հաշվով պարտվելու համար:

Այս ընկերական մրցաշարի շրջանակում «Պարի Սեն Ժերմենն» ու «Ռոման» իրենց հաջորդ հանդիպումնրը կանցկացնեն «Տոտենհեմի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում