Օբամեյանգը մնում է «Բորուսսիայում»

Դորտմունդի «Բորուսսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը հայտարարել է, որ թիմի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը մնալու է գերմանական ակումբում:

«Որոշել ենք չվաճառել Օբամեյանգին: Նա մնալու է «Բորուսսիայում»»,- Ցորկի խոսքն է մեջբերում BBC Sport-ը։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ գաբոնցին մոտ էր ՊՍԺ տեղափոխվելուն, սակայն գործարքը խափանվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում