Էմերին` Նեյմարի մասին. Փորձում ենք ձեռք բերել թոփ-5 ֆուտբոլիստներից մեկին

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ակնարկել է, որ փարիզցիները ցանկանում են գնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը:

«ՊՍԺ-ին հարկավոր են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, որոնք հիմա հանդես են գալիս թոփ-ակումբներում: Եթե ցանկանում ենք մրցակցել «Բավարիայի», «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ, նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա հարկավոր է կազմում ունենալ աշխարհի հինգ լավագույն ֆուտոլիստներից մեկին: Այս ամառ փորձում ենք ձեռք բերել նրանցից մեկին:

Այո, Նեյմարն այդ լավագույնների թվին է պատկանում: Մեր ակումբը տարիներ շարունակ փորձել է ձեռք բերել նման խաղացողի»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, համաձայն որի` ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին շաբաթական 670 հազար եվրո աշխատավարձ տալ, իսկ միայն պայմանագիր ստորագրելու համար 50 միլիոն եվրոյի պարգևավճար է խոստացել:

Բրազիլացու հրաժարագինը կազմում է 222 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում