Աշխարհի առաջնությանը` երեք մարմնամարզիկներով

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկները, մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի Գավաթի խաղարկության փուլը: Այնուհետև նրանք Ֆրանսիայի ու Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:

«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ ևս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում