Մինչև 21 տարեկան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

«Soccerex» կազմակերպությունը, որը ֆուտբոլում հայտնի է իր ֆինանսական հաշվարկներով, ներկայացրել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստների քսանյակը:

Ներկայումս ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստը համարվում է «Տոտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դելե Ալին: Նրա տրանսֆերը գնահատվել է 82,6 միլիոն եվրո: Լավագույն եռյակում են նաև «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն (61,7 միլիոն) ու Դրտմունդի «Բորուսսիայի» վինգեր Ուսման Դեմբելեն (60,9)

Ամբողջական ցանկը հետևալ տեսքն ունի.

1. Դելե Ալի («Տոտենհեմ») – 82,6 միլիոն եվրո

2. Կիլիան Մբապե («Մոնակո») – 61,7

3. Ուսման Դեմբելե («Բորուսսիա» Դ.) – 60,9

4. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի») – 51,1

5. Մարկո Ասենսիո («Ռեալ») – 42,7

6. Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի») – 42,6

7. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 40,6

8. Ջանլուիջի Դոնարումա («Միլան») – 40,5

9. Տիմո Վերներ («Լեյպցիգ») – 35,6

10. Կինգսլի Կոման («Բավարիա») – 35

11. Յուլիան Բրանդտ («Բայեր») – 26,7

12. Ֆրանկ Կեսիե («Միլան») – 25,5

13. Թեո Էրնանդես («Ռեալ») – 25,4

14. Լուկաս Էրնանդես («Ատլետիկո») – 25,3

15. Յուրի Տիլեմանս («Մոնակո») – 25

16. Պատրիկ Շիկ («Սամպդորիա») – 24,1

17. Կասպեր Դոլբերգ («Այաքս») – 23,7

18. Անդրեաս Կրիստիանսեն («Բորուսսիա» Մ.) – 23,2

19-20.Դավինսոն Սանչես («Այաքս») – 22,8

19-20. Ռենատո Սանշեշ («Բավարիա») – 22,8

Հետևեք մեզ նաև Telegram-ում