«Ալաշկերտը» երկու ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

«Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովը և հարձակվող Գևորգ Նռանյանը հեռացել են ակումբից:

Երևանցիների պաշտոնական կայքը գրում է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:

36-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոնի կազմում էր հանդես գալիս 2015 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 49 հանդիպման:

Նռանյանը երևանյան ակումբին էր միացել ձմռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում