Մորատա. «Չելսին» լավագույն ակումբն է, Կոնտեն` լավագույն մարզիչներից մեկը

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ժամանել է Լոնդոն, որտեղ պետք է բուժզննում անցնի, ապա պայմանագիր կնքի «Չելսիի» հետ: Օդանավակայանում իսպանացին պատասխանել է «Sky Sports»-ի լրագրողի հարցրին:

– Ի՞նչ կասեք «Չելսիի» մասին:

– Այն լավագույն ակումբն է:

– Հնարավորություն ունեք խաղալու Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ…

– Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Շատ ուրախ եմ, որ կարող եմ աշխատել Անտոնիոյի հետ:

– Որքանո՞վ էիք մոտ «Մանչեսթեր Յուանյթեդ» տեղափոխվելուն:

– Չգիտեմ: Կարևորն այն է, որ հանդես եմ գալու «Չելսիի» կազմում: Վերջապես այստեղ եմ:

– Ի՞նչ կասեք Պրեմիեր լիգայում հայտնվելու մասին: Որոշում կայացնելիս զրուցե՞լ եք «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստերի, օրինակ` Ֆաբրեգասի կամ Պեդրոյի հետ:

– ԱՊԼ-ն աշխարհի լավագույն լիգաներից մեկն է: Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու այդ առաջնությունում: Խորհրդակցել եմ Ասպիլիկուետայի հետ: Նա ասաց, որ այստեղ ամեն ինչ շատ լավ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում