«Ռեալը» ներկայացրել է Սեբալյոսին (լուսանկարներ, տեսանյութ)

«Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ներկայացրել է թիմի նորեկ Դանի Սեբալյոսին:

20-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով` իսպանացու տրանսֆերի համար «Արքայական ակումբը» 17 միլիոն եվրո է վճարելու «Բետիսին»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին վստահության համար: «Ռեալին» մերժելու հնարավորություն չունեի, որովհետև մանկուց երազել եմ այս ակումբում խաղալու մասին:

Այստեղ եմ եկել ամբողջ ուժերս թիմի համար ներդնելու նպատակով: Ամեն ինչ կանեմ, որ «Ռեալի» պատմությունն էլ ավելի մեծագույն դարձնեմ»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Սեբալյոսը:

«Սերուցքայինների» կազմում կիսապաշտպանը հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում