Պաշտոնական. Չիչարիտոն վերադառնում է ԱՊԼ

«Բայերի» հարձակվող Խավյեր «Չիչարիտո» Էրնանդեսը դառնալու է «Վեսթ Հեմի» խաղացող:

Լոնդոնյան ակումբը հայտարարել է մեքսիկացու տրանսֆերի շուրջ լևերկուզենցիների հետ պայմանավորվածության հասնելու մասին: Մոտակա ժամանակահատվածում 29-ամյա ֆուտբոիստը բուժզննում կանցնի «մրճահարների» համար, որից հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է մոտ 15 միլիոն եվրո:

Չիչարիտոն Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում 4 տարի է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում