«Ռոման» շարունակում է համալրվել (լուսանկարներ)

«Սասուոլոյի» հարձակվող Գրեգուար Դեֆրելը կարեիրան շարունակելու է «Ռոմայում»: 

Հռոմեացիների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը մեկ տարով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին: Վարձավճարի համար վճարելու են 5 միլիոն եվրո: Համաձայնագրում առկա է ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորություն, որը կկազմի 15 միլիոն եվրո:

Ֆրանսիացու և «գայլերի» միջև ստորագրված համաձայնագիրը կգործի մինչև 2022 թվականի ամառը:

«Սասուոլոյում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Դեֆրելը մասնակցել է Ա Սերիայի 62 խաղի, որոնցում 19 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

 Ավելի վաղ «Ռոման» ձեռք է բերել պաշտպաններ Ռիք Կարսդորպին, Հեկտոր Մորենոյին, ինչպես նաև կիսապաշտպաններ Չենգիզ Ունդերին, Լորենցո Պելեգրինիին և Մասիմ Գոնալոնին: Վարձակալությունից հետո գնվել են Ժուան Ժեզուսի, Ֆեդերիկո Ֆասիոյի ու Բրունո Պերեսի ամբողջական տրանսֆերները:

Հռոմը լքել են Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Անտոնիո Ռուդիգերը («Չելսի»), Լեանդրո Պարեդեսը («Զենիթ»), Ֆեդերիկո Ռիչին («Սասուոլո») և Մարիու Ռուին («Նապոլի», վարձավճար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում