Ռումենիգե. Սանշեշը «Բավարիայում» բավարար խաղաժամանակ չի ստանա

«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Ռենատու Սանշեշի ապագայի մասին:

«Ռենատուն «Բավարիայում» բավարար խաղաժամանակ չի ստանա: Պատրաստ ենք քննարկել նրա վարձակալության շուրջ առաջարկները, և, միգուցե, ոչ միայն վարձկալության…

Կարող եմ հաստատել, որ «Միլանը» հետաքրքրված է Սանշեշի ծառայություններով, բայց բանակցություններում առաջընթաց դեռ չի գրանցվել: Եթե ակումբը հետաքրքրված է «Բավարիայի» խաղացողով, ապա պետք է պատրաստ լինի լուրջ թվեր վճարելուն: Չեմ զգում, որ «Միլանը» համաձայն է բավարարել մեր պահանջները:

Այսպես ասեմ, վատ չէր լինի, եթե Սանշեշի տրանսֆերի համար 48 միլիոն եվրո առաջարկվեր»,- TMW-ին տված հարցազրույցում ասել է գերմանացին:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 19-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար մյունխենցիները «Բենֆիկային» 35 միլիոն եվրո են վճարել: Հնարավոր պարգևավճարների հետ միասին այդ գումարը կարող է դառնալ 80 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում