«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմեր

«International champions cup» մրցաշարի շրջանակում ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

Երկու թիմերի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն և Խոսեպ Գվարդիոլան հետևյալ մեկնարկային կազմերն են ընտրել.

«Մանչեսթեր Յունայթեդ» – Դավիդ դե Խեա, Բլինդ, Սմոլինգ, Վալենսիա, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Ռաշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Լուկակու

«Մանչեսթեր Սիթի» – Էդերսոն, Ուոկեր, Կոմպանի, Ադարաբիոյո, Ֆոդեն, Ռոբերտս, Ֆերնանդինյո, Յայա Տուրե, Դե Բրյունե, Սթերլինգ, Ագուերո

Նշենք, որ նախամրցաշրջանային հավաքների ընթացքում «կարմիր սատանաները» երրորդ խաղ են անցկացնելու, իսկ «քաղաքայինները»` առաջին:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում