«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«International Champions Cup» մրցաշարի շրջանակում ամերիկյան Հյուսթոն քաղաքում ընկերական հանդիպում են անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Խաղն ավարտվել է Ժոզե Մոուրինյուի թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

Հաշիվը 37-րդ րոպեին բացել է Ռոմելու Լուկակուն: Նա շրջանցել է իր տեղից անհաջող դուրս եկած դարպասապահ Էդերսոնին ու գրավել անպաշտպան դարպասը:

Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաների» գրոհը եզրափակել է Մարկուս Ռաշֆորդը: Հետագա ժամանակահատվածում դարպասի գրավում չի արձանագրվել: Հայաստանի հավաքականի առաջատարը փոխարինվել է 62-րդ րոպեին:

Այդ մրցաշարի շրջանակում մանչեսթերյան թիմերի հաջորդ մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում