Բարտոմեու. Նեյմարի տրանսֆերը հնարավոր է գնել միայն օրենքի խախտման դեպքում
21/07/2017 10:24
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն ընդգծել է, որ կատալոնական ակումբը մտադիր չէ վաճառել իր հարձակվող Նեյմարին, ում ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»:
«Նեյմարը 4 տարվա պայմանագիր ունի: Բնականաբար, հույսեր ենք կապում նրա հետ: Նա մեր թիմի ու հարձակվողական եռյակի մասնիկն է: Բրազիլացու հրաժարագինը հնարավոր է վճարել միայն ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտելու դեպքում: Եթե որևէ ակումբի խնդիրներ են հարկավոր, ապա, իհարկե, մեր ֆուտբոլիստի պայմանագրի այդ կետը հնարավոր է ակտիվացնել»,- AP-ի հետ զրույցում ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ Նեյմարի հրաժարագինը կազմում է 222 միլիոն եվրո: Մեկ տարուց այն կդառնա 250 միլիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում