«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնան» առաջարկ է կատարել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ, – գրում է «Sky Sports»-ը:

Կատալոնացիները պատրաստ են եղել 25-ամյա ֆուտբոլիստի համար մոտ 80 միլիոն եվրո վճարել: Մերսիսայդցիները «կապտանռնագույներին» պատասխանել են, որ բրազիլացին չի վաճառվում: «Բարսելոնան» Կոուտինյոյին դիտարկում է որպես Անդրես Ինյեստային փոխարինող:

Ավելի վաղ կիսապաշտպանը «Բարսելոնա» տեղափոխվելու պատրաստակամություն էր հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում