«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվում է Ա սերիա

«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարիերան շարունակելու է «Ռոմայում»:

Անգլիական ու իտալական ակումբները համաձայնեցրել են 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը,- գրում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուիկի Դի Մարցոն:

«Գայլերը» սերբի տեղափոխության համար կվճարեն 5 միլիոն եվրո, ևս 1,5 միլիոն նախատեսված կլինի որպես հնարավոր պարգևավճար: Կոլարովը հռոմեացիների հետ 3 տարվա պայմանագիր կկնքի:

Հիշեցնենք, որ 2007-2010թթ. ընթացքում սերբը հանդես է եկել «Ռոմայի» սկզբունքային մրցակցի` «Լացիոյի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում