«Ռեալը» նոր «10» համար ունի

Հայտնի է դարձել, թե նոր մրցաշրջանում «Ռեալի» ֆուտբոլիստները որ համարի մարզաշապիկներով են խաղալու:

«Marca»-ն տեղեկացնում է, որ նշանակալի փոփոխություն է կատարվել Խամես Ռոդրիգեսի` «Բավարիա» տեղափոխությունից հետո: Նրա «10» համարի խաղաշապիկը վերցրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթը նախկինում կրում էր «19» համարը:

«Արքայական ակումբի» նորեկ Թեո Էրնանդեսն ընտրել է «15» համարը, Դանի Սեբալյոսը` «24», վարձակալությունից վերադարձած Խեսուս Վալյեխոն` «3», Մարկոս Լյորենտեն` «18», իսկ Բորխա Մայորալը` «21»:

Մադրիդցիների ֆուտբոլիստների համարներ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում