Պաշտպանի տրանսֆերի համաշխարհային ռեկորդ է սահմանվելու

«Մանչեսթեր Սիթին» ու «Մոնակոն» պայմանավորվել են ձախ պաշտպան Բենժամեն Մենդիի տեղափոխության շուրջ: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական «L’Equipe» հեղինակավոր պարբերականը:

«Քաղաքայինները» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու են 57,5 միլիոն եվրո: Այսպիսով, գրանցվելու է պաշտպանի տրանսֆերային ռեկորդ: Նախորդ ռեկորդն արձանագրվել էր մեկ տարի առաջ, երբ Ջոն Սթոունզի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթին» «Էվերթոնին» 55,6 միլիոն եվրո էր վճարել: Ուշագրավ է, որ այդ ցուցանիշին մոտեցել է անգլիական ակումբի մեկ այլ նորեկ Կայլ Ուոկերը, ում համար «Տոտենհեմը» 51 միլիոն եվրո է ստանալու:

2 օր առաջ «կարմրասպիտակները» մերժել էին Մենդիի համար «Մանչեսթեր Սիթիի» 50-միլիոնանոց առաջարկը: Լիգա 1-ի չեմպիոնը պնդում էր, որ ֆրանսիացին պետք է Ուոկերից թանկ արժենա: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում