Մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնեց Անդորրա

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնեց Անդորրա, որտեղ հուլիսի 23-30-ը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի մրցակիցներն են լինելու Ուելսը, Մոլդովան, Մալթան և Ջիբրալթարը: Հայկական թիմն առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 23-ին` մրցելով Ջիբրալթարի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում