Հյուրանոցներ, անձնական ինքնաթիռ. Նեյմարն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «Պարի Սեն Ժերմենի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Համաձայնագիրը նախատեսված կլինի 5 տարով: Բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմելու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 30 միլիոն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստը դառնալու է փարիզցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ֆրանսիական ակումբը պատրաստվում է Նեյմարին պարգևավճար տալ, եթե նա ստորագրի պայմանագիրը: Այն կկազմի 40 միլիոն եվրո: Հարձակվողի տարեկան աշխատավարձի 15 տոկոսը փոխանցվելու է նրա հորը` Նեյմար դա Սիլվային, ով կատարում է նաև որդու գործակալի պարտականությունները:
Նշվում է, որ բրազիլացին որոշակի տոկոս է ստանալու ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ Խելայիֆիին պատկանող մի քանի հյուրանոցների եկամուտներից: Բացի այդ, փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստին անձնական ինքնաթիռ տրամադրել, որի միջոցով նա անհրաժեշտության դեպքում կկարողանա մեկնել Բարզիլիա:
ՊՍԺ-ն պատրաստվում է մինչև հուլիսի 26-ը «Բարսելոնային» վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 222 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում