Բատշուայիի բենեֆիսը. «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Արսենալին» (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին Չինաստանում նախապատրաստվող «Արսենալն» ու «Չելսին» ընկերական խաղ են անցկացրել: Անտոնիո Կոնտեի թիմը հաղթել է 3:0 հաշվով:

Փայլուն հանդիպում է անցկացրել «թոշակառուների» հարձակվող Միշի Բատշուային, ով նախ օգնել է աչքի ընկնել Վիլիանին, նա դուբլի հեղինակ է դարձել: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա երկրորդ գնդակը, որը գրանցվել է Մարկոս Ալոնսոյի անցումից հետո:

Հիշեցնենք, որ լոնդոնյան այս թիմերը նախորդ մրցաշրջանի վերջին խաղը միմիյանց հետ են անցկացրել, երբ Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթանակ է տոնել:

Մինչ մրցաշրջանային փուլում սա «Չելսիի» առաջին հանդիպումն էր:

Ընկերական խաղ
«Արսենալ» – «Չելսի»` 0:3
Գոլերը՝ Վիլիան (40), Բատշուայի (42, 49)

Հետևեք մեզ նաև Telegram-ում