Ռադվանսկան ամուսնացել է (լուսանկարներ)

Աշխարհի նախկին երկրորդ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան այսօր ամուսնացել է: 28-ամյա թենիսիստուհու ընտրյալն է դարձել նրա մարզումային մրցակից Դավիդ Կելտը:

Լեհական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Կրակով քաղաքում:

Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի նախկին առաջին ռակետներ Անժելիկա Կերբերն ու Կարոլինա Վոզնյացկին, ինչպես նաև ճանաչված լեհ թենիսիստներ Եժի Յանովիչն, Լուկաշ Կուբոտը և ճանաչված այլ մարդիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում