Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակներով խփված լավագույն գոլերը (տեսանյութեր)

1970 թվականից Աշխարհի առաջնության ժամանակ պաշտոնական գնդակներ են օգտագործվում: Դրանց անփոփոխ մատակարարը «adidas» ընկերությունն է: Հիշենք բոլոր գնդակներն ու դրանցով խփված լավագույն գոլերը:

ԱԱ-1970

Մեծ ֆուտբոլն առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի սահմաններից, հասավ Մեքսիկա: ԽՍՀՄ-ի հավաքականը հեշտությամբ դուրս եկավ խմբից, բայց 1/4 եզրափակչում զիջեց Ուրուգվային (0:1): Կիսաեզրափակչում՝ «Դարի խաղում» իտալական հավաքականը հաղթեց գերմանացիներին, բայց եզրափակչում Բրազիլիայի թերևս բոլոր ժամանակների լավագույն հավաքականը ուժեղ գտնվեց մրցակցից (4:1): Պելեն աշխարհի եռակի չեմպիոն դարձավ: Հնարավոր է, որ դա հավերժ ռեկորդ էր:

Պաշտոնական գնդակը – «Adidas Telstar»

Սպիտակ 20 վեցանկյուն և սև 12 հնգանկյուն միասին հեղաշրջում կատարեցին համաշխարհային ֆուտբոլում: Իդեալական կլոր, պլաստիկե ծածկույթով «Telstar»-ը տասնամյակի ընթացքում պաշտամունքի առարկա էր:

Այդ գնդակով խփած լավագույն գոլը – Կառլոս Ալբերտո (Բրազիլիա)` Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում

ԱԱ-1974

Արևմտյան գերմանացիները 15 հավաքականի հյուրընկալեցին, որպեսզի նրանց աչքի առաջ հաղթեն մրցաշարում: Նրանց վերջին մրցակիցը Նեսկենս ու Կրուիֆ Յոհանների Հոլանդիան էր, որը չկարողացավ կանգնեցնել Բեկենբաուերի, Բրայտների ու Գերդ Մյուլլերի թիմին:

Գնդակը – «Adidas Telstar Durlast»

Կարելի է ասել, որ նույն գնդակն էր, ինչ 4 տարի առաջ: Այդ ժամանակ, սակայն adidas-ը փայլ հաղորդելու համար գնդակն այլ նյութերով պատեց:

Գոլը – Յոհան Կրուիֆ` Արգենտինայի դարպասը

ԱԱ-1978

Մրցաշարը պահպանեց գերմանացիների թողած թրենդը: Մունդիալում կրկին հյուրընկալող երկիրը հաղթեց՝ այս անգամ Արգենտինան: Եզրափակիչ խաղում մրցակիցը ևս չփոխվեց՝ Հոլանդիան դարձավ փոխչեմպիոն: 30-ամյա Կրուիֆը Մունդիալից առաջ հայտարարեց հավաքականում ելույթների դադարի մասին: Հոլանդացիների մրցակիցների խնդիրը թեթևացավ:

Գնդակը – «Adidas Tango»

Գնդակի անունն անգամ գլխապտույտ է առաջացնում արդեն իսկ 50-ի շեմը հատած մարդկանց մոտ: Եռանկյունիներով զարդարված գնդակն ակտուալ էր դեռ հետագա 20 տարիներին:

Գոլը – Արի Հան (Հոլանդիա)` ԳՖՀ-ի դարպասը

ԱԱ-1982

Իտալացի հարձակվող Պաոլո Ռոսին Իսպանիայում կայացած Մունդիալից միայն 2 ամիս առաջ ավարտեց երկու տարվա որակազրկման փուլը: Հենց նա էլ իր թիմին առաջնորդեց դեպի տիտղոսը: Խմբային փուլի երկրորդ տուրում բրազիլացիների դարպասին խփած 3 գոլը, կիսաեզրափակչի հեթ-տրիկն ու եզրափակիչ խաղում գերմանական ընտրանու դարպասը գրավելը հաղթանակ բերեցին նրա երկրին:

Գնդակը – «Adidas Tango Espana»

Գրեթե նույն «Tango»-ն, բայց ավելի կատարելագործված: 1982-ից սկսած, Մունդիալի պաշտոնական գնդակները սկսեցին ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով արտադրել:

Գոլը – Սոկրատես (Բրազիլիա)` ԽՍՀՄ-ի դարպասը

ԱԱ-1986

Կոլումբիան լավ չէր պատրաստվել մրցաշարին, դրա համար էլ այն Մեքսիկան ընդունեց: Մարադոնան առաջնության աստղն էր․ «Աստծո ձեռքն» ու անգլիացիների դեմ խաղում լեգենդար անցումն ընդմիշտ կմնան հիշողության մեջ: 1986-ին Արգենտինան ֆավորիտների շարքում չէր, պարզապես հավաքականներից ոչ մեկում Դիեգոյի պես ֆուտբոլիստ չկար:

Գնդակը – «Adidas Azteca»

Մեքսիկայի համար մեքսիկական զարդանախշերով գնդակ էին պատրաստել: Դրանից հետո ավանդույթ դարձավ գնդակի վրա որոշակի ձևավորումներ անել առաջնությունն ընդունող երկրի ավանդույթներն ընդգծելու համար:

Գոլը – Դիեգո Մարադոնա` Անգլիայի դարպասը

ԱԱ-1990

Իրենց խաղով շատերի սիրտը գրաված Կամերունը, երիտասարդ Հարավսլավիան ու Անգլիան եզրափակիչ դուրս չեկան: Իտալիայի աշխարհի առաջնությունում պարզ դարձավ, որ բոլորը սկսել էին ֆուտբոլ խաղալ: Հաղթողը գերմանական ընտրանին էր:

Գնդակը – «Adidas Etrusco Unico»

Գնդակի վրա հայտնված զարդանախշերը ՄԹԱ. 1-ին հազարամյակում Իտալիայի հյուսիս-արևելքում բնակվող էտրուսկների մշակույթի տարրերն են: Ֆուտբոլիստները գոհ էին գնդակից:

Գոլը – Ռոբերտո Բաջո (Իտալիա)` Չեխոսլովակիայի դարպասը

ԱԱ-1994

ԱՄՆ-ի Մունդիալը հիշվեց երկրպագուների անհավանական քանակի, Օլեգ Սալենկոյի պենտա-տրիկի, 42-ամյա Ռոժե Միլայի գոլի ու կոլումբիացի Անդրես Էսկոբարի ողբերգության շնորհիվ: Եզրափակիչ փուլում Ռոբերտո Բաջոն ամբողջ մարդկությանը ստիպեց սիրել իրեն, բայց եզրափակչում չիրացրեց 11-մետրանոցը: Բրազիլացիները հաղթեցին: Տիտղոսը նվիրեցին Այրտոն Սենային:

Գնդակը – «Adidas Questra»

Գնդակի ստեղծման վրա աշխատող թիմը ոգեշնչվել էր առաջին անգամ Լուսնի մակերեսը ցուցադրած «Ապոլոն-11»-ի 25-ամյակից: Սինթետիկ 5 նյութից կառուցված գնդակը բավականին թեթև էր նախորդների համեմատ: Մարզիչները գնահատեցին դրա թռիչքի արագությունը. այդ ժամանակվանից սկսած խաղի տեմպն աճեց ու գնդակի վերահսկողությունը կարևոր զենք դարձավ:

Գոլը – Սաիդ Ալ-Օվայրան (Սաուդյան Արաբիա)` Բելգիայի դարպասը

ԱԱ-1998

Ֆրանսիայում տեղի ունեցած առաջնությունը ռեկորդային՝ 32 թիմ հավաքեց: Զիդանի անունը «Սեն-Դենիի» եզրափակչից հետո անգիր սովորեց ամբողջ աշխարհը, իսկ Բրազիլիան պարտվեց:

Գնդակը – «Adidas Tricolore»

Գնդակը զարդարում էին ֆրանսիական դրոշի գույներն ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշ աքաղաղը: Գուցե ուշադրություն չէիք դարձրել, բայց «Tricolore»-ն Մունդիալի պատմության առաջին գունավոր գնդակն էր:

Գոլը – Մայքլ Օուեն (Անգլիա)`  Արգենտինայի դարպասը



ԱԱ-2002

Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված առաջնության ամբողջ ընթացքում կարմիր թելով գնում էր յուրահատուկ մրցավարությունը: Մրցավարները կորեացիներին դուրս բերեցին կիսաեզրափակիչ, բայց անզոր էին Գերմանիայի առաջ: Ռոնալդոն հասցրել էր ապաքինվել ծանր վնասվածքից հետո: Ռո-Ռի-Ռո հարձակման եռյակը (Ռոնալդո-Ռիվալդո-Ռոնալդնյո) փոխեց ֆուտբոլային պատմության ելքը:

Գնդակը – «Adidas Fevernova»

Գնդակի նոր դիզայնը ցույց էր տալիս երկու երկրների միավորումը: Գնդակի ֆիզիկական կարողությունները ևս յուրահատուկ էին՝ ներքին կառուցվածքի հաշվին այն ավելի թեթև էր դարձել: Գնդակի թռիչքային հնարավորություններին լավագույնս ծանոթ է Դևիդ Սիմենը:

Գոլը – Ռոնալդինյո` Անգլիայի դարպասը



ԱԱ-2006

Բրազիլացիներն էին Գերմանիայում տեղի ունեցած առաջնության ֆավորիտները, բայց անգամ կիսաեզրափակիչ դուրս չեկան: Հանդիպեցին այն թիմերը, որոնցից սպասելիքներն ավելի քիչ էին: Երիտասարդ ու հեռանկարային Գերմանիան, Կրիշտիանու Ռոնալդուի Պորտուգալիան, Զիդանի Ֆրանսիան ու Իտալիան: Արդյունքում Անդրեա Պիրլոն ցերեկը պարտվեց PlayStation-ում, իսկ երեկոյան իրական չեմպիոն դարձավ:

Գնդակը – «Adidas Teamgeist»

Անվանման մեջ գերմանացիներն ընդգծել էին իրենց թիմի ոգին: Տեխնոլոգիական գնդակ էր, տերմոհնարավորություններով: Այն նախորդից ավելի թեթև էր ու ֆուտբոլն ավելի արագ էր դարձնում: Գերմանիայում հիանալի առաջնություն անցկացվեց:

Գոլը – Ջո Քոուլը (Անգլիա)` Շվեդիայի դարպասը



ԱԱ-2010

Հարավամերիկացիների վուվուզելներն ամենաբարձրը հնչեցին իսպանացիների համար, ովքեր կարողացան հաղթահարել տեղի կլիմայի ու հոլանդացիների արգելքները: Անդրես Ինյեստայի գոլը պատմության ընթացքում առաջին անգամ գավաթը բերեց Իսպանիային:

Գնդակը – «Adidas Jabulani»

Գնդակի անունը թարգմանաբար նշանակում է «տոն»: Այն իսկապես բավականին գունազարդ էր: Առաջին անգամ օգտագործվեց «Grip’n’Grove» տեխնոլոգիան: Ֆուտբոլիստների մեկնաբանությունները հակասական էին՝ հարձակվողները հիացած էին, պաշտպաններն ու դարպասապահները՝ անհասկանալի իրավիճակում:

Գոլը – Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ)` Գերմանիայի դարպասը



ԱԱ-2014

Նախորդ առաջնություններում գերմանացիները նվաճեցին երկրպագուների համակրանքը և գնացին դեպի իսկական գավաթը: Յոահիմ Լյովի թիմն իր գագաթնակետին հասավ հենց որոշիչ խաղի շնորհիվ և կիսաեզրափակչում «ոչնչացրեց» մրցաշարն ընդունած երկրին՝ Բրազիլիային (7:1): Եզրափակչում Գերմանիան հանդիպեց Արգենտինային: Արդյունքում, Մեսսին գլխիկոր անցավ գավաթի կողքով:

Գնդակը – «Adidas Brazuca»

ԱԱ-ի պատմության ամենաթեթև գնդակը (437 գրամ) զարդարված էր աբստրակտ ժապավեններով, որոնք պատկերում էին «ցանկությունների թևնոցը»՝ Բրազիլիայում հայտնի զարդ: «Brazuca»-ն բրազիլացիների դրական անունն է: Հանրաքվեի միջոցով են գնդակին այդ անունը տվել:

Գոլը – Ռոբին վան Պերսի (հոլանդիա)` Իսպանիայի դարպասը



«Adidas Krasava»-ն 2018 թվականի Մունդիալի գնդակն է:

 
Աղբյուրը` sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում