«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հաջողվել է մտափոխել Նեյմարին

«Բարսելոնայի» խաղացողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժերար Պիկեն և այլ ֆուտբոլիստներ հանդիպել են թիմի հարձավող Նեյմարին, որպեսզի տարհամոզեն նրան: 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն, որի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Իսպանական «As» և «Marca» պարբերականները գրում են, որ «կապտանռնագույների» խաղացողներին հաջողվել է մտափոխել բրազիլացուն, ով այժմ հակված է Կատալոնիայում մնալուն: Հարձակվողին հասկացրել են, որ նրա կարիերայի համար «Բարսելոնայում» մնալուց լավ տարբերակ չկա: Նեյմարի թիմակիցները համոզելու համար դիմել են անձնական զրույցների ու ԶԼՄ-ներում աջակցող հայտարարություններ տալու միջոցներին:

Նշվում է, որ «բլաուգրանայի» «11» համարի` թիմում մնալուն կարող է նպաստել նաև նրա մոտ ընկեր` Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հնարավոր ձեռքբերումը «Լիվերպուլից»: Ակումբները բանակցություններ են վարում:

Միաժամանակ, «Բարսելոնան» հայտնել է կազմը, որը ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաք է անցկացնելու: Էրնեստո Վալվերդեի թիմի կազմում է նաև Նեյմարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում