«Վեսթ Հեմն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել (լուսանկար)

«Վեսթ Հեմը» հայտարարել է «Սթոք Սիթիի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի տրանսֆերի մասին: Ավստրիացին 5 տարվա պայմանագիր է կնքել «մրճահարների» հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 28-ամա ֆուտբոլիստի տեղափոխության համար լոնդոնցիները 27 միլիոն եվրո են վճարելու: Դա «Վեսթ Հեմի» պատմության տրանսֆրային նոր ռեկորդն է:

Արանուտովիչը «Սթոք Սիթիի» կազմում էր խաղում 2013 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Վերդերից»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում