Պաշտոնական. «Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» (լուսանկարներ)

«Ռեալի» եզրային պաշտպան Դանիլոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: «Քաղաքայինների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլացու հետ 5 տարվա պայմանագիր է կնքվել:

Ավելի վաղ «Sky Sports»-ին հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 30 միլիոն եվրո:

«Երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիին» միանալու համար: Իմ ծառայություններով շատ թիմեր էին հետաքրքրված, սակայն երբ իմացա «քաղաքայինների» տարբերակի մասին, մյուս հնարավորություններն այլևս չդիտարկեցի։ Պատճառն այն է, որ միշտ ձգտել եմ խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Դանիլոն մադրիդցիների կազմում էր հանդես գալիս 2015 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում