Կոլարովը վերադարձավ Իտալիա (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդար Կոլարովը տեղափոխվել է «Ռոմա»:

Հռոմեացիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 5 միլիոն եվրոյով գնել է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սերբը «գայլերի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Կոլարովը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել հռոմեական մեկ այլ թիմից` «Լացիոյից»: Նա «քաղաքայինների» կազմում 165 խաղի է մասնակցել, որոնցում 11 գոլ է խփել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում