«Լիվերպուլն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանելու

«Լիվերպուլը» պայմանավորվածության է հասել «ՌԲ Լեյպցիգի» հետ կիսապաշտպան Նաբի Կեյտայի տեղափոխության շուրջ:

Winnersports.co.uk-ը տեղեկացնում է, որ գերմանական ակումբն ընդունել է մերսիսայդցիների երրորդ առաջարկը, որը կազմում է 83 միլիոն եվրո: Անգլիական գրանդի պատմության ընթացքում այդ գործարքը կդառնա խոշորագույնը: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2015 թվականին, երբ հարձակվող Կրիստիան Բենտեկեի համար «Ասթոն Վիլյային» վճարվել է 46,5 միլիոն եվրո:

Աղբյուրը գրում է, որ Կեյտայի տրանսֆերի գումարի մեծ մասն անմիջապես է վճարվելու: Ավելի վաղ «ցլերը» մերժել էին «կարմիրների» 65 ու 75 միլիոն եվրոյի առաջարկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում