Մ-20. Հաղթական ավարտ

Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվեց բասկետբոլի տղամարդկանց մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն իր վերջին խաղում հաղթեց Իռլանդիայի ընտրանուն և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Հայ երիտասարդները հաղթել են 96:75 հաշվով:

17-րդ տեղի համար պայքարում Վիգեն Էսկիջյանի թիմը պարտության էր մատնել նաև Ադրբեջանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում